Եթե Արայիկ Հարությունյանը խնդրում էր, որ բոլորը գնան, դա ձեզ համար զանգա՞կ չէր, որ լավ չի, չենք հաղթում. Գևորգ Գրիգորյան

Դերասան Գևորգ Գրիգորյանը, ով որպես կամավոր առաջնագծում է եղել, տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացնում պատճառներ, թե ինչու՞ ենք պարտվել:

«Սեպտեմբերի 27-ի երեկոյան, արդեն իմ ընկերների հետ եղել ենք 7-րդ պաշտպանականի՝ Եղնիկների 109 և 107 դիրքերում: Գնացել ենք 8 հոգով ու 4-4 բաժանվել երկու դիրքերի մեջ։ Հետ ենք եկել հոկտեմբերի 8-ին՝ առողջական պատճառներից ելնելով, վիրավորումից: Բոլորիս համար էլ արդեն պատկերը պարզ էր, որ ոչ թե հաղթելու ենք, այլ արդեն պարտվել ենք, ժամանակի հացր էր: Հետ եկանք ու տեսանք, որ Հայաստանում մարդիկ լուրջ մտածում էին, որ մենք այնտեղ Շահումյանն ենք գրավել, Գետաշենն ենք գրավում ու նման անհեթեթ բաներ»,-ասաց Գրիգորյանը:

Ըստ նրա, մարդիկ այդպես էին մտածում, քանի որ հեռուստատեսությամբ ասվում էր, որ ամեն ինչ լավ է, առաջ ենք գնում:

«Այն ինչ գիտեին այստեղ և այն ինչ կար իրականում բացարձակ իր հետ կապ չունեցող բաներ էին: Հետ ենք գնացել ամսի 13-ին։ Շատերիդ մոտ հարց կծագի՝ ինչի՞ ենք գնացել, եթե գիտենք, որ պարտվում ենք․ ուղղակի պատվի հարց էր, ես այնտեղ ընկերներ ունեի կռվող, փոքր եղբայր ունեի, հայրս էր այնտեղ, ամեն մեկն իր պատճառներով: Ուղղակի մենք չենք փախչում կռվից: Հիմա այն ինչ-որ կատարվում է քաղաքում իրականում շատ ցավալի է: Ուզում եմ ամեն մեկն իր համար մտածի, եթե մտածող օրգան ունի։ Եթե ես իմ կարճ խելքով, ամսի 8-ին՝ երբ որ եկա տուն, արդեն գիտեի, որ լրիվ անհույս պայքար է, ապա երկրի վարչապետը կամ Արծրունը չգիտեի՞ն: Կամ այդ ինչ զոհերի թվեր էր ամսի 8-ի դրությամբ, հեռուսատեսությամվ տեսա, գրել էին երկու հարյուր վաթսունքանի զոհ։ Էդքան զոհ մենք մեր աչքերով էինք մենակ տեսել, իրենք իրական թվերը իհարկե գիտեին»,- նշեց նա:

Նրա խոսքով՝ բոլորը պետք է պատժվեն, այդ թվում՝ 20 տարի առաջվանից հիմա իրենց առաջ եղած պատկերը չտեսնելու համար։

«Ու հիմա ինչ եք հրահրում, քաղաքացիական պատերա՞զմ: Հիմա փողոցում պիտի իրար վրա կրակե՞նք: Մենք այդպես էլ մեր մի քանի հազար տարվա պատմության ընթացքում ոչ մի բան չսովորեցինք: Դժվար էլ սովորենք: Ուղղակի մտածեք ձեր խելքով: Եթե Արայիկ Հարությունյանը խնդրում էր, որ բոլորը գնան, դա ձեզ համար զանգա՞կ չէր, որ լավ չի, չենք հաղթում: Ինչի՞ էին խաբում։ Մեկ մեկ մտածեք, անկապ չի այդ ուղեղը գլխի մեջ դրած»,-ասաց Գևորգ Գրիգորյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել