ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ինձ հորդորել է և խնդրել, որ մենք հիմա ռազմական դրությունը չհանենք․ Էդմոն Մարուքյան

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ուղիղ եթերում հայտարարեց, որ այսօր հանդիպել է Հայստանում իր համար ամենավստահելի պաշտոնյայի՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ։

«Մենք երկար զրուցել ենք։ Ես հարց եմ բարձրացրել, որ կա նախաձեռնություն՝ խորհրդարանական «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից, որ ռազմական դրությունը հիմա հանվի, մենք նախաձեռնենք։ Այլ հարց է՝ կլինի նիստը, քվեարկությունը կլինի, կգան «Իմ քայլի», չգտիտեմ, բայց մենք նախաձեռնենք, որ հանվի, և ուզում եմ ասել, որ ԳՇ պետը, այն մարդը, ով այս պահին ինձ համար միակ վստահելի մարդն է, ինձ հորդորել է և խնդրել, որ մենք հիմա ռազմական դրությունը չհանենք՝ կախված սահմանում, զինված ուժերում բազմաթիվ անելիքների հետ, որի մասին ես չեմ կարող խոսել։ Վտանգը չի անցել պատերազմի հետ կապված և ամեն ինչ չի ավարտվել»։

Նրա խոսքով, ինքը ԳՇ պետին հայտնել է, որ ռազմական դրությունը պետք է հանվի, որպեսզի երկրում սկսվեն քաղաքական և քաղաքացիական պրոցեսներ, և Օնիկ Գասպարյանի միակ խնդրանքն ու պահանջը եղել է, որ գոնե առնվազն 7 օր հնարավորություն տրվի ՀՀ ԶՈՒ-ին։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել