Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կիսատ է հայրենիքն առանց Շուշիի, Քարվաճառի ու Դադիվանքի։ Մեր զոհվածների արյունն է այդ հողում ու պետք է վաղ թե ուշ հետ բերենք կորսվածը։
Նախօրեին, երբ Նիկոլ Փաշինյանի գրառումը կարդացի ինքնատիրապետումս կորցրել էի, չէի ուզում հավատալ գրված ոչ մի տառին ու բառին։
Այո՛, տեղյակ չեմ եղել, բայց այո՛ պատրաստ եմ կրել քաղաքական պատասխանատվություն մեր թիմի յուրաքանչյուր անդամի հետ: Այլ կերպ չի կարող լինել։
Հիմա որպես քաղաքական իշխանության մի մաս ես կարևոր առաքելություն ունեմ՝ թույլ չտալ , որ պառակտում մտնի, եւ հայտնի շրջանակները մարդկանց հրահրեն միմյանց դեմ, քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշելու փորձեր կլինեն անշուշտ։ Նախօրեին, իշխանության բռնի զավթման փորձ է եղել ու այն կանխվելու է ամեն կերպ։ Մենք իրավունք չունենք ցնցումների ենթարկել երկիրը։
Խոհեմություն եւ համբերություն բոլորիս»։