Զրույց քաղաքացու հետ. իմ մեղքը․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում այսօր արդեն երկրորդ զրույցն է անցկացնում քաղաքացիների հետ։ Նա ներկայացնում է իր մեղքը։

Այսօր ուզում եմ անդրադառնալ իմ մեղքերին։ Նկատի ունեմ, որ եթե եղել է անհաջողություն, նշանակում է, որ ես ինչ-որ տեղ սխալվել եմ, բայց եկեք հասկանանք, թե ես երբ ու որտեղ եմ սխալվել՝ կոնկրետ այս իրավիճակի հետ կապված։ Պետք է անկեղծ խոսեմ, ինչպես միշտ, և իմ պատմածից արեք ձեր հետևությունները՝ ինչքանով կարելի է այս պատումը համարել օբյեկտիվ կամ ճիշտ գնահատական։

Ի՞նչն եմ ես սխալ արել և ե՞րբ։ Ընդ որում, ես ասում եմ պատերազմը կանխելու տրամաբանության մեջ, որ այս պատերազմը կանխվեր։

Առաջինը՝ 2018 թվականին ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելով և ծնոթանալով Ղարաբաղի հարցի շուրջ եղած բանակցային իրադրությանը, ես, ըստ էության, պետք է գայի ու ասեի հետևյալը՝ ժողովուրդ ջան, սիրելի հայրենակիցներ, մենք ունենք այսպիսի տարբերակ․ կամ մենք 5 տարածքներ վերադարձնում ենք, առանց Լեռնային Ղարաբաղի ճշգրտման, կամ մենք ունենում ենք պատերազմ։

Ինչու՞ չեմ ասել այն ժամանակ այդ մասին․ որովհետև նախ կարևոր եմ համարել, որ փորձ անեմ այդ բանակցային տրամաբանությունը որոշակիորեն փոխեմ, և ըստ էության ստացվում է, որ ինձ չի հաջողվել այդ բանակցային տրամաբանությունը փոխել և ինչու չի հաջողվել, որովեհտև այդ թեման՝ տարածքների հանձնման թեման միակ կոնկրետ առարկայական թեման է եղել, որ այս բանակցություններում շատ հստակ և տարընթերցումների տեղիք չտվող թեզ է եղել։ Այսինքն հարցը չի եղել․ այդ տարածքների վերադարձ չի եղել։ Չի եղել գրված, թե որ գրված է «տարածքների վերադարձ» ո՞նց մեկնաբանենք սա։ Սա վերադա՞րձ է, թե վերադա՞րձ չէ, թե կիսավերադարձ է, և այսպես շարունակ։ Միակ տարընթերցում չտվող թեզն է եղել ամբողջ բանակցային պատմության մեջ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, եթե անգամ լիներ մի իրավիճակ, որ գար ասեր՝ ժողովուրդ ջան, մենք ունենք նման իրավիճակ ու դա է ընտրությունը․ ինչ է ողջունելու՞ էին քաղաքացիները։

«Իհարկե ասելու էիք՝ ոչ, և ես էլ լինեի ձեր տեղը՝ էլի ասելու էի ոչ։ Եվ արդյունքում մենք ունենալու ենք նույն բանը, ընդ որում, եթե ավելի շուտ լիներ պատերազմը, կարծում եմ ավելի վատ կլինեին արդյունքները՝ բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով»,-նշեց նա։

Վարչապետը հայտնեց, որ երբ պատերազմից առաջ կային նախանշաններ, որոշել էր պատերազմը կախնել։ «Եվ այդ ժամանակ էլ պետք է գայի ասեի՝ գիտեք ինչ, ժողովուրդ ջան, մենք նման ընտրություն ունենք․ կամ առնվազն 5 շրջան հանձնում ենք առանց ԼՂ կարգավիճակը ճշգրտելու, կամ պատերազմ ենք ունենում։ Ինչու՞ չեմ եկել և ասել։ Նախ՝ որովեհտև ես չէի ուզում, որ մենք այդպես ահնձնվենք, ես հավատում էի, որ մենք կարող ենք պայքարել՝ մեր ժողովրդի, Արցախի ժողովրդի իրավունքների համար, հիմա էլ եմ հավատում։ Եվ երկրորդը, եթե գայի ասեի, որ գիտեք ինչ, կամ հիմա մենք սեպտեմբերի 1-ին կամ 2-ին սա ենք անում, կամ էլ պատերազմ է լինում, ի՞նչ էր ասելու հայ հանրությունը, ասելու էր՝ ոչ, մենք կգնանք ու կկռվենք, կպաշտպանենք հայ ժողովրդի իրավունքները»,-ասաց Փաշինյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել