Սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ չխոչընդոտել պատգամավորների մուտքը խորհրդարանի շենք․ Մարուքյան

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դիմում եմ Ազգային ժողովի դիմաց հավաքված քաղաքացիներին։

Սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ չխոչընդոտել պատգամավորների մուտքը խորհրդարանի շենք։

Երկրի օրենսդիր իշխանությունն այս օրհասական իրադրության պայմաններում պետք է կարողանա իր տեղում լինել, բնականոն աշխատել և այս իրավիճակից ճշգրիտ ելքեր գտնել»։

Ավելի վաղ նա գրել էր․ «Ես հիմա Ազգային Ժողովում եմ։

Անկախ կուսակցական պատկանելությունից կոչ եմ անում բոլոր պատգամավորներին շտապ գալ խորհրդարան։

Պահանջում եմ, որ վարչապետը նույնպես ներկայանա ԱԺ:

Մենք իրավունք չունենք վտանգել մեր պետության ներքին և արտաքին անվտանգությունը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել