Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է․ «Հայաստանի համայնքների ղեկավարներին, ավագանու անդամներին,
Հարգելի բարեկամներ,
Պատերազմի արդյունքում ու իշխանության կեցվածքի պատճառով Հայաստանը րոպե առ րոպե կանգնում է անիշխանության ու քաոսի, ուստի նաև պետականության կորստի վտանգի առաջ։
Այս ծանր պայմաններում տեղական իշխանությունները պետք է պետականության կայունության ու կառավարելիության երաշխիք դառնան։
Կոչ եմ անում ամենայն պատասխանատվությամբ մոտնել ձեր հանձնառությանն ու կոչմանը՝ յուրաքանչյուր համայնքում պահպանելով պետականությունը, ապահովելով պետական մարմինների գործառլումը։
Համայնքները պետականության հենասյուներից են։
Էմին Երիցյան
Հայաստանի համայնքների միության նախագահ»,-նշել է նա։