Կառավարության շենքի դիմաց քաղաքացիներ են հավաքվել, որոնք բողոքում են Նիկոլ Փաշինյանի պատերազմը դադարեցնելու փաստաթղթում նշված կետերի դեմ:
Նրանք վանկարկում են՝ «Հողերը չենք հանձնելու»։
Առանց լուրջ դիմադրության՝ քաղաքացիներին հաջողվել է մտնել դատարկ կառավարության շենք։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը այսօր ավելի վաղ հայտարարություն էր արել, որ «անձամբ իր եւ բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել»:
Լուսանկարը՝ 168ժամ-ի