«Սիրելի՛ հայրենակիցներ,
Քիչ առաջ ԵԽԽՎ Իրավական հարցերի և Մարդու իրավունքների հանձնաժողովում ՄԻԵԴ որոշումների կատարման հարցի վերաբերյալ քննարկմանը ելույթ եմ ունեցել հետևյալ հարցի առնչությամբ.
Ադրբեջանական զինված ագրեսիան ընդդեմ Արցախի շարունակվում է մինչ այս պահը։
Կան գերիներ՝ երկու կողմից էլ, սակայն այն ընթացքում, երբ հայկական կողմը տրամադրում է բժշկական օգնություն ադրբեջանական գերիներին, գերեվարված սիրիացի վարձկաններին, Ադրբեջանը միջազգային կոնվենցիներով արգելված անմարդկային վերաբերմունքի է արժանացնում հայ գերիներին, որի ապացույցները ներկայացված են միջազգային հանրությանը:
Հայաստանի դիմումի հիման վրա՝ ՄԻԵԴ-ն ադրբեջանական կողմից պահանջել է տեղեկատվություն տրամադրել 8 հայ գերիների վերաբերյալ, սակայն այս պահանջը դեռևս չի կատարվել։
Եզրափակելով խոսքս՝ բոլոր պատվիրակներին կոչ եմ արել չլռել, Ադրբեջանի պատվիրակներից պահանջել եմ գերիների նկատմամբ ցուցաբերել համապատասխան հարգանք և կատարել Եվրոպական դատարանի որոշումն ու փոխանցել հայկական կողմի գերիների վերաբերյալ տեղեկատվությունը Եվրոպական դատարան»։