Մարտադաշտում հաղթանակ են կռում այն զինվորները, որոնց առաջնորդում են գիտելիքով ու փորձով օժտված հրամանատարներ. Սենոր Հասրաթյան

Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մարտադաշտում հաղթանակ են կռում այն զինվորները, որոնց առաջնորդում են գիտելիքով ու փորձով օժտված և, որ շատ կարևոր է՝ անցած մարտական ճանապարհով շրջապատում անվիճելի հեղինակություն ունեցող հրամանատարներ: Նրանք են, որ իրենց ներկայությամբ ու հրամաններով կարող են ենթականների հոգում վառել վստահության ու արիության կրակ և վերջիններիս առաջնորդել հաղթանակի բարձունքներ…

Նրանք են, որ Արցախյան 1-ին ու Ապրիլյան պատերազմների ընթացքում զինվորի համար հանդիսացել են ոգեշնչման աղբյուր և նրան տարել հաջողությունների: Այսօր նորից այդ պահն է… Մենք պարտավոր ենք անել այն, ինչ արել ենք երեկ, մանավանդ, որ այլ ճանապարհ չունենք…»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել