Մեկնարկել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների մասնագիտական պատրաստումը

Նոյեմբերի 9-ին մեկնարկել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների 2020թ. երկրորդ խմբի ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը՝ առցանց եղանակով:

Այս մասին հայտնում է Արդարադատության ակադեմիան։

Ուսուցումն անցկացվում է Արդարադատության ակադեմիայի կողմից մշակված և Ակադեմիայի կառավարման խորհրդի կողմից հաստատված համապատասխան ուսուցման ծրագրով, ըստ որի ուսումնառության ընդհանուր ժամաքանակը 122 ակադեմիական ժամ է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել