Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2021 թվականի պետական բյուջեից կհատկացվի 503.6 մլրդ դրամ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2021 թվականի պետական բյուջեի նախագծով հատկացվել է 503.6 մլրդ դրամ՝ թվով 11 ծրագրերում ընդգրկված 99 միջոցառումների համար: Այս մասին այսօր՝ նոյեբերի 9-ին, Ազգային ժողովում Հայաստանի 2021 թվականի բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«Այս ցուցանիշը 10.7 մլրդ դրամով ավելին է 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված ծրագրից, աճը կազմել է 2.2 %: Այս բյուջեի տրանսվերտները կազմում են 94.2 տոկոսը, այսինքն հիմնականում խոսքը նպաստների, կենսաթոշակների մասին է: Կրկին նշենք, որ առաջնահերթությունը ծրագրերի մասով բնականաբար տրվել են օրենսդրությամբ ստացված պարտավորությունների հիման վրա այս ծրագրերին, որոնք մենք պետք է իրականացնենք: Նոր ծրագրեր, նոր միջոցառումներ չկան, բայց ուզում եմ նշել մի կարևոր հանգամանք, որ չնայած ֆինանսական դժվարություններին, այնուամենայնիվ մեր ոլորտի ծրագրերում նվազումներ չեն եղել, ծրագրերի կասեցումներ չեն եղել, որոշ ծրագրերում եղել են նաև ավելացումներ».-ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ ավելացումները եղել են ժողովրդագրական վիճակի բարելավման վերաբերող ծրագրերի համար: Պետական բյուջեով նախատեսված չափաքանակը 7.2 մլրդ դրամով ավելին է նախորդ տարվանից:  «Սոցիալական աջակցություն անաշխատունակության դեպքում» ծրագրի գծով հատկացումները գերազանցում են 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված 4.4 մլրդ դրամով: «Բնակարանային ապահովում» ծրագրի հատկացումները, բնակարանային շինարարություն Արագածոտնի, Լոռու, Շիրակի մարզերում շենքերի կառուցում միջոցառման գծով 0.8 մլրդ դրամով, «Կենսաթոշականյին ապահովություն» ծրագրի հատկացումներն ավել են 2020 թվականի պետական բյուջեով նախատեսվածից 2.5 մլրդ դրամով: «Սոցիալական ապահովություն» ծրագրի հատկացումները՝ 4.8 մլրդ դրամով ավելին է: «Ընտանիքներին, կանանց և երեխաներին» աջակցության ծրագրի ավելացումը կազմում է 0.4 մլրդ դրամ:

«Նշեմ, որ այս ավելացումները հիմնականում կապված են շահառուների թվի աճի հետ: Այս ծրագրերն ուղղված են սոցիալական լարվածությունը մեղմելուն»,- ասաց Զարուհի Բաթոյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել