Քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ երկու դպրոցի տնօրեն կշարունակեն պաշտոնավարել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նոյեմբերի 3-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն մայրաքաղաքում գործող երկու դպրոցի տնօրեն կշարունակի պաշտոնավարել։

Մասնավորապես․ «Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Անուշ Սարգսյանի հետ 02.11.2015թ. կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը երկարաձգվել է 5 տարի ժամկետով (03.11. 2020թ.- 03.11.2025թ.):

«Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Հասմիկ Սաֆրազբեկյանի հետ 02.11.2015թ. կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը երկարաձգվել է 5 տարի ժամկետով (03.11. 2020թ.- 03.11.2025թ.):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել