«Մատ տեռորին»․ Լևոն Արոնյանն ու Մանուել Պետրոսյանը բարեգործական միաժամանակյա խաղի սեանս են անցկացնում

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում անցկացվեց «Մատ տեռորին» խորագրով բարեգործական միջոցառումը։

Միջոցառման ընթացքում գրոսմայստերներ Լևոն Արոնյանը և Մանուել Պետրոսյանը միաժամանակյա խաղի սեանս անցկացրին Արցախից և Հայաստանից ընտրված 20 տաղանդավոր երեխաների հետ։

Շախմատային սեանսից հետո անցկացվել է նաև Լևոն Արոնյանի մոր՝ Սեդա Արոնովայի հեղինակած «Լևոն Արոնյան» գրքի անվանական ստորոգրումն ու վաճառքը, որից ստացված հասույթն ամբողջությամբ կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
Միջոցառումը կուղեկցվի Երևանի պետական կոնսերվատորիայի լարային քառյակի կատարումներով։
Միասին պայքարենք ահաբեկչության դեմ։

Լուսանկարը՝ Արմենպրեսի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել