Թուրքագետ Վարուժան Գեղամյանը տեղեկացնում է թշնամական կողմից լայնորեն տարածվող ապատեղեկատվությունների մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում Գեղամյանը նշում է․
«Սիրելի՛ ընթերցողներ, այս ժամերին մեծածավալ, շատ մեծածավալ ապատեղեկատվություն է տարածվում Ադրբեջանի կողմից. լուսանկարներ, տեսանյութեր, «փաստեր» և այլն (շուտով ելույթ կունենա նաև Ալիևը, որը մի նոր շերտ կավելացնի այս ապատեղեկատվությանը)։
Խնդրում և հորդորում եմ, մի՛ մոռացեք, որ թշնամին տեղեկություն տարածելիս մի նպատակ ունի՝ մեզ վնասել, ոչ մի այլ բան։ Ուստի մի՛ կարդացեք, մի՛ տարածեք, եզրակացություններ մի՛ արեք՝ հենվելով ադրբեջանցիների տարածածի վրա։
Եթե ռազմական գործից չեք հասկանում, ապա ձեր եզրակացությունները ռազմաճակատի իրադարձությունների մասին պահե՛ք ձեր մտքում, դրանք մի՛ ներկայացրեք որպես ճշմարտություն։
Էլի կրկնեմ. վստահե՛ք բացառապես պաշտոնական տեղեկատվությանը՝ որքան էլ այն թերի լինի։ Այս պահին դա ավտանգության հարց է»։