Երևանի ավագանու անդամ Սիփան Ասատրյանը իր ծննդյան օրվան ընդառաժ ֆեյսբուքյան ընկերներից խնդրել էր նվերների փոխարեն գումար ուղարկել իր հեռախոսահամարներին, որոնք sms հաղորդագրության տեսքով կուղվվեն «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
Նրա ծննդյան օրը նոյեմբերի 7-ին էր, այսօր՝ նոյեմբերի 8-ին, արդեն 147 հազար դրամ է հավաքվել։
Այս մասին Սիփան Ավետիսյանը գրում է․
«Հարգելի ընկերներս, շնորհակալ եմ իմ ծննդյան օրն ինձ ուղարկած ամենաթանկ նվերների համար, որոնք մինչև հիմա շարունակում եմ ստանալ և որոնք արդեն ուղարկված են հիմնադրամին։
Ուրեմն էսպես. (+374 94 13 00 07 և +374 91 61 36 97) համարներիս գումար է փոխանցել 143 ընկեր։ Նվերը թանկ ու էժան չի լինում, բայց ստացել եմ 200-ից մինչև 10,000 դրամանոց sms-ներ։
Ընդհանուր առմամբ մինչ այժմ հիմնադրամ եմ ուղարկել 147 հազար դրամ, որն իհարկե գոյացել է ձեր նվերների շնորհիվ։
Շնորհակալ եմ իմ կյանքի ամենաթանկ ծննդյան նվերն ինձ պարգևելու համար։
Ամենավերջում կտեղադրեմ իմ հեռախոսահամարների զրոյական հաշվի վերաբերյալ սքրին»։
Ավելի վաղ ավագանու անդամը գրել էր․
««Հաստերեսություն հանուն Հայրենիքի» օպերացիա
Շատ էի մտածում՝ գրե՞մ, թե՞ չէ…
Ես ունեմ 3255 FB ընկեր, ովքեր եթե գային այսօր իմ ծննդին, պետք է ծախսեին մինիմալը 200 դրամ իմ տուն տրանսպորտով հասնելու համար։
Ես առաջարկում եմ պատկերացնել, որ եկել եք մեր տուն, ուրախացրել եք ինձ ձեր այցով, բայց պայմանով, որ այդ 200 դրամը փոխանցեք իմ հեռախոսահամարին (+374 94 13 00 07, +374 91 61 36 97), իսկ ես հավաքված գումարն ուղարկեմ 8000 կարճ համարին և լուսանկարը տեղադրեմ այստեղ։
Իսկ փոխարենը դուք ունեք իմ հեռախոսահամարը և այսուհետ կարող եք զանգել ինձ՝ դիմելով մեր քաղաքին վերաբերող խնդիրներով, որոնց վերաբերյալ ինֆորմացիա կգտնեմ քաղաքապետարանից, կբարձրաձայնեմ և կփորձեմ լուծումներ գտնել։
Որպեսզի գործարքի չնմանվի սա, ասեմ, որ բնականաբար ես պատրաստ եմ նաև առանց դրա բարձրաձայնելու խնդիրները, սակայն այսպիսով առավել հասանելի կլինեմ ձեզ…
«Հաստերեսություն հանուն Հայրենիքի» օպերացիան սա էր։ Երբ տերմինալ տեսնեք դրսում, հիշեք գրառումս։ Եթե նույնիսկ 1000 ընկեր արձագանքի կոչիս, այսօր հիմնադրամ կփոխանցենք 200 հազար դրամ…
Հ.Գ. Քանի որ ընկերներս սկսեցին բիլայնիս համարին ևս ուղարկել գումարներ, ուստի ավելացրի նաև այդ համարս…»։