Չկա նման բան Ստեփանակերտում․ ասում եմ նաեւ հենց նոր Ստեփանակերտի ամենից կարեւոր օղակից ստացված տեղեկատվության հիման վրա․ Սարո Սարոյան

Քաղաքագետ Սարո Սարոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Վերջին ժամերին, ինչպես եւ սպասելի էր, ահռելի ծավալի գրոհ է սկսվել հանրային տրամադրությունները փոխելու նպատակով: Որոշակի շրջանակներ տարածում են անգամ բեմականացված վիդեո նյութեր՝ հիմնավորելու համար, թե Ստեփանակերտում վատ վիճակ է եւ այլն: Ժողովո՛ւրդ, ամենայն պատասխանատվությամբ բոլորիդ տեղյակ եմ պահում՝ չկա նման բան Ստեփանակերտում: Ասում եմ նաեւ հենց նոր Ստեփանակերտի ամենից կարեւոր օղակից ստացված տեղեկատվության հիման վրա: Չնայած եթե դա էլ չունենայի, ապա բաց աղբյուրներում առկա փաստերի վրա հիմնված վերլուծություններս ինձ բավարար էին դա պնդելու համար: Ով խոսում է Արցախում առկա իբրեւ թե ծայրահեղ վատ վիճակի մասին, նա կամ ապատեղեկատվություն է տարածում, կամ տրվել է ապատեղեկատվական գրոհին՝ դառնալով ձեռնածության առարկա: Իմ բոլոր ընկերներին առաջարկում եմ դիմագրավել այս տեղեկատվական ալիքին՝ արտահայտվելով բոլոր նման կարգի նյութերի ու գրառումների տակ: Ցանկանո՞ւմ եք օգտակար լինել բանակին, ոչնչացրե՛ք դիտավորյալ խուճապի տարածման բոլոր աղբյուրները: Հենց դա կդառնա այս ժամերին Հայոց բանակի հակադիվերսիոն լայնածավալ գործողություններին ցուցաբերվող ամենից կարեւոր աջակցությունը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել