Թրամփի նախընտրական շտաբը դատական հայց է ներկայացնելու Նեվադայի իշխանությունների դեմ. Fox News

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը դատական հայց է ներկայացնելու Նեվադայի իշխանությունների դեմ՝ քվեարկության ժամանակ կեղծիքներ կատարելու մեղադրանքով, հաղորդում է Fox News-ը:

Նշվում է, որ ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ռիչարդ Գրենելը, որը ԱՄՆ ներկայիս առաջնորդի նախընտրական շտաբի անդամ է, մտադիր է Լաս Վեգասում (Նեվադա) մամուլի ասուլիսում հայտարարել այս նահանգում հայց հարուցելու մասին: Ինչպես նշում է Fox News-ը, հանրապետականի շտաբը կարծում է, որ Նեվադայի ընտրություններին առնվազն 10 հազար մարդ է քվեարկել, որոնք այլևս այնտեղ չեն ապրում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել