Ռուսաստանն անում է ամեն ինչ, որպեսզի Հարավային Կովկասում հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի. Վլադիմիր Պուտին. ТАСС

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավաստիացրել է, որ ռուսական կողմն անում է և անելու է հնարավորը՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դադարեցնելու համար: Այս մասին Ռուսաստանի առաջնորդն ասել է կրոնական միությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:  Հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը:

«Գիտեք, Ռուսաստանն անում է ամեն ինչ, ինչ կախված է մեզանից, որպեսզի Հարավային Կովկասում հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի, որպեսզի փրկվի միմյանց դեմ կանգնած  մարդկանց կյանքեր, որոնք, ցավոք, դեռ միմյանց տեսնում են գնդացիրների և հրացանների տեսադաշտում և զենք են օգտագործում միմյանց դեմ», – ասել է նա:

Ռուսաստանի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ հակառակորդ կողմերի շահերը կարող են համընկնել միայն խաղաղ բանակցային գործընթացում. «Ամեն դեպքում, մենք կապի մեջ ենք ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Հուսով եմ, որ կկարողանանք հասնել արդյունքի, և այնպիսի հիմքի վրա, որը կհամընկնի տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց շահերին», – եզրափակել է նա՝ ընդգծելով, որ դրան կարելի է հասնել միայն խաղաղ ճանապարհով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել