Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանությունից հայտնում են.
Շարունակվում է Արցախի բնակչության համար հումանիտար օգնության ուղարկման գործընթացը։
Երեկ Մոսկվայից Երևան մարդասիրական օգնության նոր խմբաքանակ է ուղարկվել:
50 տոննա կշռող մարդասիրական բեռը ներառում է դեղամիջոցներ և բժշկական սարքավորումներ, մանկական հագուստ, ինչպես նաև տարբեր անհրաժեշտ ապրանքներ:
Օգնությունը հավաքագրվել է Ռուսաստանի հայերի ջանքերով:
Նշենք, որ անցած հինգ շաբաթների ընթացքում Ռուսաստանից Հայաստան է առաքվել հարյուրավոր տոննա մարդասիրական օգնություն: