Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից հայտնում են.
«Կորոնավիրուսի տարածումը հյուրանոցներում կանխելու և աշխատանքային անվտանգ միջավայր ապահովելու համար սահմանված են առանձին նորմեր։
Մասնավորապես․
• Հյուրանոցը պետք է ունենա կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատու:
• Հյուրանոցում սանիտարական կանոնների պահպանման նկատմամբ պատշաճ հսկողությունը և կանոնների համար անհրաժեշտ պարագաների, նյութերի ու հարմարությունների առկայությունը պարտադիր է:
• Անհրաժեշտ է ապահովել հերթափոխային աշխատանք:
• Ընդհանուր մուտքի, սանհանգույցի, խոհանոցային հատվածի, առանձին սենքերի մոտ պետք է տեղադրվեն տարաներ՝ ձեռքերի ախտահանման համար 60-80%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թ. հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի:
• Անհրաժեշտ է ապահովել աշխատատեղերի միջև առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն:
• Աշխատատեղերը պետք է կահավորվեն կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղ՝ առնվազն 1 աղբաման 2 աշխատողի հաշվով՝ օգտագործված դիմակները և անհատական պաշտպանական այլ պարագաները նետելու համար:
• Հյուրանոցային տնտեսության օբյեկտում անհրաժեշտ է ապահովել բնական օդափոխություն՝ յուրաքանչյուր երկու ժամը մեկ:
• Աշխատողները պետք է ապահովվեն դիմակներով, ձեռքերի մշակման մաշկային հականեխիչների, ախտահանիչ միջոցներով, անձեռոցիկներով՝ առնվազն մեկ շաբաթվա պահուստային պաշարով:
• Ախտահանման աշխատանքները պետք է գրանցվեն համապատասխան գրանցամատյանում:
Նորմերը սահմանված են ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանով։
ԱԱՏՄ-ն շարունակում է ստուգայցերը նաեւ հյուրանոցներում, որտեղ ժամանակավոր բնակություն են հաստատել արցախցի մեր հայրենակիցները:
Թերի լրացված ախտահանման գրանցամատյաններ, առանց ախտահանիչ նյութերի սանհանգույցներ, իրազեկման թերթիկների պակաս, առանց դիմակի հյուրեր․ այսօրինակ թերացումներ են նկատվել ստուգայցերի ընթացքում: ԱԱՏՄ աշխատակիցների կողմից տրվել են դրանք անհապաղ վերացնելու հանձնարարական»: