Նոյեմբերի 2-ին հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում ստացվեց, որ կրծքավանդակի ծակած վերքերով բուժօգնության են դիմել 31 և 32 տարեկան երկու տղամարդ։
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Ոստիկանության օպերատիվ խմբի ծառայողներին նրանք ի վիճակի չէին բացատրություն տալու: Նշանակվեցին փորձաքննություններ։
Կարճ ժամանակ անց ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումներով պարզեցին, որ նույն օրը, ժամը 17-ի սահմաններում, մայրաքաղաքի Հասրաթյան փողոցում վիճաբանություն էր եղել, որի ընթացքում էլ տղամարդիկ ստացել էին վնասվածքները։
Ճշտվեց նաև կասկածյալի ինքնությունը։ Նրան հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և բացատրական աշխատանք։
Անցկացված բացատրական աշխատանքի շնորհիվ Առինջ գյուղի 30-ամյա բնակիչը ներկայացավ նախաքննական մարմնին և տվեց խոստովանական ցուցմունք:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: