«Իսլամական պետությունը» ստանձնել է Վիեննայում ահաբեկչության պատասխանատվությունը․ Reuters

Reuters-ը հայտնում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում հարձակման պատասխանատվությունը:

Երկուշաբթի երեկոյան Վիեննայի կենտրոնում տեղի ունեցան մի շարք հրազենային հարձակումներ, հարձակման թիրախներից մեկը սինագոգն էր: Ավստրիայի իշխանությունները հարձակումը որակել են ահաբեկչություն: Մեկ հարձակվող սպանվել է, իսկ ոստիկանությունը որոնում է հավանական հանցակիցներին:

Ավստրիայում առնվազն 14 մարդ է բերման ենթարկվել, հետագայում Շվեյցարիայի իշխանությունները հայտնել են նաև երկու ձերբակալվածների մասին:

Հարձակման արդյունքում զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ հենց ինքը՝ ահաբեկիչը, ով, Ավստրիայի ՆԳՆ-ի համաձայն, «Իսլամական պետություն» խմբավորման կողմնակից էր:

Ավելի քան 20 մարդ վիրավորվել է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել