«Խուսափեք անհարկի տեղաշարժերից»․ Ավստրիայում ՀՀ դեսպանությունը

Ավստրիայում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել․

«Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով Վիեննայում ստեղծված իրավիճակը և հակաահաբեկչական գործողությունները, խնդրում ենք լինել առավել զգոն և խուսափել անհարկի տեղաշարժերից՝ հետևելով իշխանությունների ցուցումներին:

Անհրաժեշտության դեպքում խնդրում ենք կապ հաստատել դեսպանության հետ հետևյալ հեռախոսահամարով՝ 00 43 (0) 1 522 74 79 105 »։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում գտնվող սինագոգում անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել և պայթեցրել իրեն: Հաղորդվել է 7 զոհի մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել