Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են.
«Տեղեկացնում ենք, որ կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման, քաղաքացիների և նախարարության աշխատակիցների առողջության պահպանման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում քաղաքացիների դիմում-բողոքներն ու հարցումներն ընդունվում են առցանց եղանակով։
Անհրաժեշտ է բոլոր գրություններն ուղարկել secretariat@mineconomy.am էլեկտրոնային հասցեով»։