Այսօր առավոտից թշնամու զորքերը և ահաբեկչական խմբավորումները՝ վարձկանները, տարբեր ուղղություններով շարունակել են հարձակողական գործողությունները։ Այս մասին հայտնել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Հիմնականում գործել են փոքր խմբերով, տեղ-տեղ կիրառել են մարտավարական օդուժ և հրետանի։ Որևէ նշանակալի դիրքային փոփոխություններ օրվա ընթացքում տեղի չեն ունցել։ Մարտերը շարունակվում են»,-նշել է նա։
Հովհաննիսյանի խոսքով՝ դեռ բազում «անակնկալներ» կան՝ վարձկանների ներգրավման հետ կապված՝ հակառակ Թուրքիայի և Ադրբեջանի փորձերի՝ հերքելու այդ փաստը։
«Վարձկաններով առաջին գծում կոնկրետ խնդիրների կատարման փորձերը վկայում են նաև այն մասին, որ Ադրբեջանի ԶՈՒ ցամաքային պոտենցիալը լրջագույնս վնասված է»,-նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում