Նունե Ռաֆայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է հայրենիքի պաշտպանության համար մղվող պայքարում զոհված եղբոր՝ Սամվել Կարապետյանի մասին․
«4 տարեկանից ամեն առավոտ խելոք-խելոք իրար ձեռք բռնած պարտեզ էինք գնում։ Որ լացում, ուզում էի փախնեի, վազում դուռը փակում կանգնում էր դռան դիմաց ասում ՝ «մեծ աղջիկ ես, ամոթ»։ Ուրախանում էինք, որ դպրոցում էլ պիտի նույն դասարանում սովորենք, բայց կռիվ էինք անում հենց ինչ-որ մեկս ավելի բարձր գնահատական էր ստանում։ Ամեն օր պարտադիր կռվում էինք, բարիշում։ Գրավորների ժամանակ ասում էր՝ ես մտածելու առիթ չունեմ՝ Նունիկ ունեմ։
Մանկություն, պատանեկություն միասին անցնաք, բայց երիտասարդությունդ չհասցրեցիր վայելել։
Ինչքան գաղտնիքներ էիր վստահում ինձ, հետո պարտադիր պիտի խոսք տայի, որ ոչ մեկ չի իմանալու։ Ջաբրայիլ գնալդ էլ, ոչ մեկին չասեցի…
Էս անգամ դու քո գաղտնիքը չպահեցիր, Սամ…
Էս ցավը, որ տվեցիր անտանելի դաժան ա, բայց մի մխիթարություն ունեմ, որ Դու հիմա ավելի երանելի տեղում ես, դու հիմա Աստծո գրկում ես։
Մարդիկ մահանում են էն ժամանակ, երբ չենք հիշում իրենց։ Բայց ես միշտ քո հետ եմ՝ մեր 20 տարվա հիշողություններով ու իմ աղոթքներով
Իմ հերոս Սամ»,- գրել է քույրը։