Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Արայիկ Հարությունյանի, Ջալալ Հարությունյանի, Դավիթ Բաբայանի և իմ նկատմամբ․ Բաբաջանյան

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Ադրբեջանի Քրօրի 214-2, 281.1 և 318.1 հոդվածներով քրեական գործեր և միջազգային հետախուզում է հայտարարել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի, Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի և իմ նկատմամբ։

Եռանդս, ջանքս, նվիրումս բազմապատկելու եմ՝ ի շահ մեր հայրենիքի սրբազան հատված Արցախի, ի հիշատակ մեր սուրբ նահատակների և ի նպաստ բաղձալի հաղթանակի»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել