Հակառակորդի 7 ԱԹՍ խոցելու համար Սերգեյ Մկրտչյանը, Մարտին Սադիկովը, Տիգրան Գրիգորյանը և Դավիթ Հարությունյանը պարգևատրվել են

Արցախի պաշտպանության բանակից ներկայացնում են նորօրյա հերոսների սխրանքներից։

Հաշվարկի կազմով մարտական գործողությունների ընթացքում հակառակորդի 6 ԱԹՍ ոչնչացնելու համար ավագ լեյտենանտ Սերգեյ Սմբատի Մկրտչյանը ներկայացվել է «Մարտական ծառայություն», իսկ լեյտենանտ Մարտին Սերժիկի Սադիկովն ու շարքային-պայմանագրային Տիգրան Արթուրի Գրիգորյանը՝ «Արիության համար» մեդալների:

Պահեստազորային Դավիթ Մարտիկի Հարությունյանն էլ «Մարտական ծառայություն» մեդալով կպարգևատրվի թշնամական 1 ԱԹՍ խոցելու համար:

Փառք մեր հերոսներին, ովքեր ամեն ժամ կերտում են մեր նորօրյա հերոսամարտի փառավոր էջերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել