Արցախյան ազգային ազատագրական պայքարն ապրում է հերթական ճակատագրական պահերից մեկը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է Պաշտպանության բանակի նախկին մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը։
«Մենք արդեն ունենք մարդկային ու տարածքային ցավալի կորուստներ, իսկ աշխարհն այդ ամենը տեսնելով հանդերձ, շարունակում է մնալ անբան ու անգործ: Մեր զորությանն ու կամքին ապավինելով՝ մենք տանում ենք մեր խաչը, բայց արդեն չհավատալով աշխարհի «քաղաքակիրթ» հատվածի կողմից մարդասիրության մասին հնչած ու հնչող դատարկախոսություններին: Սա մեր Հայրենական պատերազմն է և այդ պատերազմում մենք պետք հաջողության հասնենք մեր ունեցած, բայց դեռևս չօգտագործված ներուժը մտածված գործողության մեջ դնելով: Իսկ նման ներուժ մեր ազգն ու պետականությունն ունի ինչպես ներսում, այնպես էլ՝ դրսում, պարզապես, հարկավոր է առանց տրվելու հանրային այս կամ այն խմբերի կողմից շրջանառության մեջ դրվող անցանկալի «շահարկումներին», դրանից օգտվել»,-նշել է նա: