Մոսկվան կոչ է անում Թուրքիային օգտագործել իր ողջ ազդեցությունը՝ ի նպաստ հրադադարի․ Լավրով

Մոսկվան կոչ է անում Թուրքիային օգտագործել իր ողջ ազդեցությունը՝ ի նպաստ հրադադարի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար բուն բանակցային գործընթացի մեկնարկի: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ այս մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

ՌԴ ԱԳՆ-ն հիշեցրել է, որ հոկտեմբերի 10-ի գիշերը 11-ժամյա խորհրդակցություններից հետո, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչների մասնակցությամբ համաձայնության են եկել համատեղ հայտարարության շուրջ, որը նախատեսում է հրադադարի հաստատում և բովանդակալից բանակցային գործընթացի վերականգնում:

«Մենք համոզում ենք թուրք գործընկերներին իրենց ազդեցությունն օգտագործելու նպատակահարմարության մասով՝ աջակցելու այդ գծին»,-ասել է Լավրովը՝ «Աթենքի և Մակեդոնիայի լրատվական գործակալությանը» տված հարցազրույցում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել