Դասալքության համար քրեական պատասխանատվություն է նախատեսված

Քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածը սահմանում է,  թե ինչ պատիժ է նախատեսված դասալքության համար։

1․Զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ինչպես նաև նույն նպատակով ծառայության չներկայանալը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 3-6 տարի ժամկետով:

2․Դասալքությունը, որը կատարվել է ծառայության համար վստահված զենքով կամ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ մարտական հերթապահություն կատարող զինծառայողի կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 4-10 տարի ժամկետով:

3․Դասալքությունը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 6-12 տարի ժամկետով:

Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքներն առաջին անգամ կատարած զինծառայողն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե դրանք կատարել է ծանր հանգամանքների զուգորդման հետևանքով, կամ եթե նա ծառայությունից խուսափելու պահից երեք օրվա ընթացքում մեղայականով ներկայացել է զորամաս, ծառայության վայր, իրավապահ կամ պետական այլ մարմիններ:

Հոդվածը վերջին անգամ փոփոխությունների է ենթարկվել 2007 թվականին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն է, հայտարարվել է մինչև 55 տարեկան պահեստազորայինների զորահավաքային զորակոչ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել