Կարմիրով նշված են ժամանակավոր ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածները․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր՝ առավոտից, նորից սկսվել են մարտական գործողությունները։ Հյուսիսային ուղղությամբ թեժ մարտեր չեն եղել մինչև կեսօր։ Այս մասին հայտնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Կեսօրվա ընթացքում սկսվել է հուժկու հրետանային փոխհրաձգություն։ Կենտրոնական ուղղությամբ Մարտունիից դեպի հարավ և Հադրութից մինչև հյուսիսային կողմ՝ անտառների և բնակավայրերի հարակից տարածքներում, այսօր ևս չեզոքացվել է մեկ դիվերսիոն հետախուզական խումբ, բայց այդ հատվածի մարտերը՝ դիվերսիոն խմբերի դեմ, շարունակվում են։ Երեկ երեկոյան դուք տեսաք տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է Ադրբեջանի ԶՈՒ-ի մի ստորաբաժանումը մոտ տասնյակ միավոր զրահատեխնիկա թողել և փախել մոտակա անտառները, սարերը ձորերը»,-նշել է նա։

Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է նաև քարտեզ, որտեղ ցույց է տրվում իրավիճակը ռազմաճակատում։ Նա նաև հայտնել է, որ իրավիճակը ամեն վայրկյան կարող է փոխվել, թեժ մարտեր են ընթանում։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել