Հրետակոծվել է նաև Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքը։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
«Քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ վիրավոր։ Վիճակն ըստ բժիշկների` բավարար է։
Կան նաև նյութական մեծ վնասներ»,-նշվում է հայտարարության մեջ։
ԱՀ ԱԻՊԾ-ն հայտնել էր, որ թշնամական ուժերը ավելի վաղ կրկին նշանառության տակ էին առել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Հրթիռակոծության հետևանքով այրվել էր ավտոմեքենա, ավերվել են հարակից տնտեսական նշանակության շինություններն ու խանութները: Վնասվել է նաև թաղամասը սնուցող գազատարը:
Քիչ առաջ հակառակորդն ինքնաթիռից կրկին հարվածել է Ստեփանակերտին։