Հակառակորդն ինքնաթիռից կրկին հարվածել է Ստեփանակերտին․ Արծրուն Հովհաննիսյան

Հակառակորդն ինքնաթիռից կրկին հարվածել է Ստեփանակերտին: Այս մասին հայտնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Վնասվել են բնակելի տուն և հարակից գազատարը»,-նշել է նա։

ԱՀ ԱԻՊԾ-ն հայտնել էր, որ թշնամական ուժերը ավելի վաղ կրկին նշանառության տակ էին առել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Հրթիռակոծության հետևանքով այրվել էր ավտոմեքենա, ավերվել են հարակից տնտեսական նշանակության շինություններն ու խանութները: Վնասվել է նաև թաղամասը սնուցող գազատարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել