Թշնամական ուժերը նորից նշանառության տակ են առել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Այս մասին հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։
Հրթիռակոծության հետևանքով այրվել է ավտոմեքենա, ավերվել են հարակից տնտեսական նշանակության շինություններն ու խանութները: Վնասվել է նաև թաղամասը սնուցող գազատարը:
Մարդկային կորուստներ չկան: