«Սույն թվականի հոկտեմբերի 17-ի Հայաստանի մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժերի հայտարարության վերաբերյալ տեղեկացնում ենք, որ.
1․ Հայաստանի Հանրապետության 13 կուսակցությունների կողմից արված հայտարարության նախապատրաստական աշխատանքների կազմակերպմանն իրազեկված չենք եղել և բնականաբար չենք մասնակցել, այլապես կպնդեինք, որ այն իրավական առումով խոցելի ու անընդունելի է, և կառաջարկեինք ՀՀ Կառավարությանն իր հայեցողությամբ կուսակցությունների հայտարարության շրջանակներում ձևավորել բացառապես խարհրդակցական մարմին:
2․ Վստահ ենք, որ հայտարարություն ստորագրած կուսակցություններն առաջնորդվել են օգտակար լինելու մղումներով, իրավիճակի մտահոգությամբ և ճակատագրական որոշումների կայացման պատասխանատվությունը կիսելու պատրաստակամությամբ:
3․ Ներքոստորագրող կուսակցությունները մերժում են պառակտողականությունը և կարևորում են առկա գոյամարտին դիմագրավող և հաղթանակին սատարող ազգային միասնությունը:
4․ Կասկածից վեր է, որ ՀՀ Կառավարությունը և իշխող քաղաքական ուժը հաշվետու են լինելու հայության առջև իրենց կատարած և թերացած աշխատանքների ու դրանով պայմանավորված արդյունքների համար։
5․ Անընդունելի ենք համարում նաև ՀՀ Վարչապետի կողմից արտախորհրդարանական իր կողմից ԸՆՏՐՈՎԻ ուժերի (կուսակցությունների) հետ հանդիպումը, և պահանջում ենք հանդիպում 1990-ականներից ձևավորված ու մշտապես ակտիվ ներքոստորագրող կուսակցությունների ներկայացուցիչների հետ։
ՀԱՂԹԵԼՈ՛Ւ ԵՆՔ:
«Նժդեհյան ցեղակրոն կուսակցություն» – Նախագահ՝ Գևորգ Հովսեփյան
«Հայք» (հայկազուններ) կուսակցություն – Խորհրդի նախագահ՝ Արտյոմ Խաչիկյան
«Քրիստոնեա ժողովրդական վերածնունդ կուսակցություն» – Նախագահ՝ Սոս Գիմիշյան»։