«Հայաստան» համահայկական հիմնադրամի 2020 թվականի համազգային դրամահավաք-հեռուստամարաթոնը տեղի կունենա նոյեմբերի 26-ին։ Այս մասին հայտնել է հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։
«Նշեմ, որ ընթացքում նմանատիպ փոքր դրամահավաքներ են կազմակերպվելու, և հեռուստամարաթոնի ժամանակ կամփոփենք թե այդ արդյունքները, թե այդ օրը հավաքված գումարները։ Վստահ եմ, որ մենք պետք է այնքան գումար հավաքենք, ինչքան հավաքել են այս կարճաժամկետ դրամահավաքի ընթացքում»,- ասաց Արշամյանը։