Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ուշադրություն,
Սիրելի հայրենակիցներ,
Հիմք ընդունելով ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը` հանուն Հայրենիքի պաշտպանության` Փարաքար համայնքում ստեղծում ենք կամավորական ջոկատներ:
Հարգելի հայրենակիցներ, հաղթանակն այլևս այլընտրանք չունի, այս կարևորագույն պահին հայրենիքն ունի մեր կարիքը և ես ինքս, իմ պարտքը համարելով լինել հայրենիքի և Ձեր կողքին, մեր համայնքի կամավորականների հետ միասին մեկնում եմ առաջնագիծ և կոչ անում բոլորիդ` միանալ հայրենիքի պաշտպանության սուրբ գործին:
Բոլոր այն անձիք, ովքեր կամավորագրվել էին և բոլոր նրանք, ովքեր պատրաստակամ են միանալ մեզ` պետք է ներկայանան համայնքապետարան մինչև վաղը`հոկտեմբերի 22-ը, ժամը 13:00-ն: Նշեմ, որ այս ընթացքում Փարաքարի Համայնքապետարան ն աշխատում է 24/7 ռեժիմով և կարող եք մոտենալ ցանկացած ժամի:
Գործելու ենք քայլերի հետևյալ հերթականությամբ `
Քայլ 1. Ձեւավորել կամավորական ջոկատ (նվազագույնը 30 հոգի):
Քայլ 2. Ընտրել հրամանատար:
Քայլ 3. Դիմել հրամանատարի բնակության վայրի զինկոմիսարիատ:
Քայլ 4. Զորամասերից մեկում անցնել ներդաշնակում, պատրաստում:
Քայլ 5. Մեկնել հայրենիքի պաշտպանության առաջնագիծ:
Քայլ 6. Հաղթել»: