Առաջնագծում բավականին բարդ, դժվար իրավիճակ է ստեղծվել․ Արցախի ողջ հարավով մարտական գործողություններ են ընթանում։
Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այստեղ կա մի շատ կարևոր նրբություն։ Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ հակառակորդը մարտի է նետում արդեն իսկ վերջին ռեզերվները։ Այո, նրանց ռեսուրսները շատ-շատ մեծ են, բայց մեր հերոսական զինվորներն աննկարագրելի ծավալի կորուստներ են պատճառում, և ուզում եմ ասել, որ Ադրբեջանը հումանիտար հրադադարի չի համաձայնում նաև այս պատճառով։ Հումանիտար հրադադարի իմաստն ու նպատակներից մեկն այն է, որ զոհվածների մարմիններն ի վերջո հավաքվեն, խնամվեն և պատշաճ ձևով արվի հուղարկավորություններ և այլն։ Ադրբեջանն այս կոնտեքստում վախենում է երկու բանից․ առաջինը, որ տասնյակ՝ մեկ տասնյակ հազարի մոտ դիակներ, մարմիններ, որոնք պիտի իրենց կազմակերպած էյֆորիայի ֆոնին վերադառնան, իմիջիայլոց ասեմ, որ ահռելի քանակի զինտեխնիկայի, զրահատեխնիկայի, ահռելի քանակի կորուստներ ունեն, մեր հաշվարկներով հիմա արդեն միլիարդուկես հասած կլինի, առավել ևս, որ մենք սկսել ենք խոցել նաև թուրքական Բայրաքթարները, և այո, նաև դա է պատճառը։ Երկրորդը՝ վարձկանների դիակները ու երրորդ՝ կբացահայտվեն նաև թուրքական զինվորների դիակներ»,-ասաց վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում