ՌԴ-ն ունի պոզիտիվ պարտականություն պարտադրելու հումանիտար զինադադարի պայմանավորվածության իրագործումը․ պատգամավոր

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Լուսավոր Հայասատան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խոսեց Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցով ՌԴ մեկնելու մասին:

«Այսօր տեղեկություն եղավ նաև, որ Ադրբեջանի արտգործնախարարն է աշխատանքային այցով մեկնել Մոսկվա: Իմ ակնկալիքը հետևյալն է՝ հոկտեմբերի 10-ի ՌԴ-ի միջնորդությամբ և հովանավորությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը հրադադարի, այնուհետև Ֆրանսիայի նախագահի, կրկին միջնորդությամբ, նորից հայտարարված հումանիտար զինադադարի վերաբերյալ՝ համաձայնության կայացումը, ուրիշ ակնկալիք այդ հանդիպումից ես չունեմ»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով, ՌԴ-ն ունի պոզիտիվ պարտականություն՝ պարտադրելու հումանիտար զինադադարի պայմանավորվածության իրագործումը: Պարտադրել ասելով Էդմոն Մարուքյանը նաև տեսնում է ուժի կիրառման հնարավորություն, ըստ նրա՝ իրավական բոլոր հիմքերը կան: Պատգամավորն ասաց, որ տեռորիստներին հարվածելը համարվում է լեգիտիմ թիրախ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել