Զոհվել է մնջախաղաց-դերասան Հովհաննես Հաջինյանը

Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է Երևանի Մնջախաղի պետական թատրոնի մնջախաղաց-դերասան Հովհաննես Հաջինյանը: Այս մասին տեղեկանում ենք Մնջախաղի թատրոնի ֆեյսբուքյան էջից:

«Մեր ընկերը, գործընկերը, անզուգական մնջախաղացը անմահացավ։ Միացավ անմահ քաջերի երկնային զորքին։ Հոգիդ Լույսի մեջ՝ սիրելի եղբայր»,- ասված է հրապարակման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել