Դիվերսիոն խմբերը ներթափանցում են մեծ բնակավայրեր, այնտեղ նկարվում ու հայտնում, թե գրավել են դրանք․ Արծրուն Հովհաննիսյան

Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում այս պահին մարտական գործողությունները շարունակվում են, իրավիճակը լարված է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը․ «Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը նորից հարձակողական գործողություններ են ձեռնարկել և’ հյուսիսային, և’ հարավային ուղղություններով: Ավելի համառ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ, այդ մարտերի ընթացքում մեր զորքերին հաջողությամբ ստացվել է կասեցնել հակառակորդի հարձակողական մի քանի գրոհները և հետ շպրտել ելման բնագծեր: Այս պահի դրությամբ էլ իրավիճակը լարված է, մարտական գործողությունները շարունակվում են, ոչ այնքան ինտենսիվությամբ, որքան հիմնականում ցերեկային ժամերին են լինում»,- ասաց Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներին հաջողվել է խոցել ադրբեջանական անօդաչու թռչող սարքեր, այդ թվում թուրքական Bayraktar տեսակի ԱԹՍ-ներ, որոնց մասին արդեն հայտարարվել է:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել