ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 20-ին հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 15-ի ԲԴԽ-66-Ո-149 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Հրաչյա ՄԵԽԱԿՅԱՆԻՆ նշանակել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»: