«Հայ ասպետ» կրթադաստիարակչական հիմնադրամի տնօրեն, «Հայ ասպետ» հաղորդման հեղինակ-վարող Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել չկոտրվել ու չտրնտնջալ։
«Ուշքի եկե՛ք, ժողովուրդ, ոչ մի նվնվոց, պատերազմում նաև նահանջ է լինում: Նրանք, ովքեր վերադարձել են ճակատից և ինքնարդարացման համար խուճապ են տարածում, վախից փախած դասալիքներ են: Հզոր տղերքն այնտեղ են՝ ճակատո՛ւմ՝ ընկած, թե կենդանի, մի՛ կոտրեք նրանց թևերը:
Հաղթում է նա, ով նախ հոգում է տանում այդ հաղթանակը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ ավելի վաղ հակառակորդի ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է «Հայ ասպետ» կրթադաստիարակչական հիմնադրամի տնօրեն, «Հայ ասպետ» հաղորդման հեղինակ-վարող Կարին Տոնոյանի որդին՝ Մենուա Հովհաննիսյանը։