Շրջանառության մեջ է դրվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման պահանջով Իտալիայի կառավարությանը դիմելու նախագիծը

ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանը հայտնում է․ «Թուրինի ավագանու անդամ Սիլվիո Մագլիանոն այսօր քաղաքային խորհրդում շրջանառության մեջ է դրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման պահանջով Իտալիայի կառավարությանը դիմելու նախագիծը։

Նախագծում ասվում է․ «Անհրաժեշտ է ուժեղ քաղաքական արժեք և «մարդկային» բովանդակություն ունեցող գործողություն. այս կերպ մենք ոչ միայն կօգնենք վերականգնել պատմական և ներկա ճշմարտությունը, այլ նաև կօգնենք դադարեցնել ընթացող լուրջ ռազմական հարձակումները, որոնք հանգեցնում են բազմաթիվ զոհերի և մեծ թվով վիրավորների խաղաղ բնակչության շրջանում և ենթակառուցվածքների ոչնչացման»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել