Շուշան Ստեփանյանն արձագանքել է Լեյլա Աբդուլաևայի հայտարարությանը. «Հենց այդ էլ ուզում էինք լսել»

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևայի հայտարարությանը, թե հոկտեմբերի 17-ին ձեռք բերված զինադադարի մասին համաձայնությունը չի նշանակում պատերազմի ավարտ: «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակի հայտարարությունը, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը տվեց հետևյալ պատասխանը.

«Հենց այդ էլ ուզում էինք լսել»:

Հիշեցնենք, որ Աբդուլաևան հայտարարել էր, թե Բաքուն մտադիր չէ երկարատև զինադադար պահպանել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել