«Եթե մեղմ արտահայտվեմ,ապա դա անհեթեթություն է, իսկ եթե իրերն իրենց անուներով կոչեմ, ապա դավաճանություն է»,-Արտաքին գործերի նախկին նախարար Վահան Փափազյանն այսպես է գնահատում 13 կուսակցությունների հայտարարությունը։
Նշենք, որ 13 կուսակցությունները առաջարկում էին օպերատիվ գործողությունների որոշումներ կայացնելու համար ստեղծել ռազմաքաղաքական հարցերով պետական նոր մարմին` ընդգրկելով նախկին նախագահներին, վարչապետներին, ԱԳ նախարարներին։
«Ես դա համարում եմ թիկունքից դաշույնի հարված»,-ասում է Վահան Փափազյանը ընդգծելով` «վրդովեցուցիչ է, որ այս պայմաններում կարելի է այդպես կեղտոտ խաղեր խաղալ»։
Վահան Փափազյանը եղել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար1993-1996թթ.-ին։
Լուսանկարը՝ Pan.am-ի