Հրապարակված զոհերի ցանկում կան նաև Պոլիտեխնիկի ուսանողներ․ համալսարանի հայտարարությունը

Ադրբեջանի սանձազերծած պատերազմում հերոսաբար զոհվել են Պոլիտեխնիկի Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի ուսանողներ Ալբերտ Հովհաննեսի Դադոյանը, Մհեր Աշոտի Էլիզբարյանը, Կարապետ Հովհաննեսի Անտոնյանը և Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի ուսանող Կամո Սանասարի Գրիգորյանը:

ՀԱՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողութունը գլուխ է խոնարհում և ցավակցությունն է հայտնում հերոսների հարազատներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Պոլիտեխնիկը իր զորակցությունն է հայտնում այն զինվորներին և սպաներին ովքեր այս պահին շարունակում են պատվով և անձնուրաց իրականացնել հայրենիքի պաշտպանությունը։

Աստված պահապան մեր բանակին:

Աստված պահապան բոլորիս:

Փառք Հայոց բանակին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել