Ալիևն արձագանքել է Ադրբեջանում թուրքական բազա ստեղծելու վերաբերյալ տվյալներին

Ադրբեջանում թուրքական ռազմաբազա ստեղծելու հարցը երբեք չի քննարկվել, ասել է հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւը թուրքական A-Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Ադրբեջանում բազայի ստեղծումը երբեք քննարկման առարկա չի եղել», – նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»:

Մեկնաբանելով Ղարաբաղ խաղաղապահներ բերելու առաջարկները՝ Ալիևը հայտարարել է, որ «Ռուսաստանի նախագահի վարչակազմը ճիշտ է նշել, որ հարցը պետք է լուծվի երկու կողմերի համաձայնությամբ»:

«Ինչպես ես բազմիցս ասել եմ, հիմնական սկզբունքները ներառում են խաղաղապահների ներդրման մասին կետ: Բայց ամենավերջին փուլում: Այսօր այդ մասին խոսելը դեռ վաղ է», – ավելացրեց Ադրբեջանի նախագահը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել