Հունաստանի արտաքին գործերի նախարարը աշխատանքային այցով կժամանի ՀՀ. ԱԳՆ

Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են.

«Հոկտեմբերի 16-ին, աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը: Հոկտեմբերի 16-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, որից հետո կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Այցի շրջանակներում Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասին կընդունեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Զոհրաբ Մնացականյանի և  Նիկոս Դենդիասի հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին ժ. 12։05-ին, որին կհաջորդի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը՝ ժ. 12:50-ին:

Ժ. 12:05-ին կայանալիք հանդիպման արարողակարգային նկարահանումներն իրականացնելու համար հրավիրվում են օպերատորներն ու լուսանկարիչները, իսկ ժ․ 12:50-ին՝ համատեղ մամուլի ասուլիսը լուսաբանելու համար հրավիրվում են նաև լրագրողները։

Հանդիպման լուսաբանմանը կարող են մասնակցել միայն ԱԳՆ 2020թ. հավատարմագրումն անցած ԶԼՄ ներկայացուցիչները՝ բացառապես ԱԳՆ հավատարմագրման քարտի առկայության պարագայում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել